Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ակտիվը «հաշվառել» է բոլոր քաղբանտարկյալներին՝ կլինեն նրանք այլընտրանքային կալանքի պայմաններում, այսինքն՝ տնային կալանքում կամ վարչական վերահսկողության ռեժիմում, թե կալանավայրերում, եւ ամիսը մեկ անգամ պարտադիր «տուլիկ» է հասցնում այդ մարդկանց։
Հրապարակ թերթը գրել է․ Խոսքը մի քանի հազար դրամանոց տուլիկի մասին չէ, այլ մի քանի հարյուր հազարանոց։
Մեզ ասացին, որ միայն սիսիանցի պատգամավոր, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանն է հրաժարվել դրանից՝ պատճառաբանելով, որ տնային կալանքում է եւ առանձնապես չունի դրա կարիքը։
Հիշեցնենք, որ Սարգսյանն անցնում է Սրբազան պայքարի կամ, այսպես կոչված, 18 արդարների գործով։

Բաց մի թողեք
Փաշինյանը, այ, որ նորից սկսի օգտվել մեր ծառայություններից, տարբերությունը կզգա
Մանդատից հրաժարվելը Մելքումյանի անձնական գործն է, բայց ուրացողներին ոչ մեկը չի հարգում
Ինքնաբացարկի դիմումները համաձայնեցված կամ կուսակցության որոշումներով հետագա պայքարին միտված որոշումներ են