Ինչպես տեղեկացրել էինք՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է տեռոր անել արցախցիների շրջանում։
Հրապարակ թերթը գրել է․ Նախօրեին հայտնի դարձավ, որ արցախցի նախկին զինվորական Վլադիկ Խաչատրյանին ծանուցել են, որ ազատի մոտ 20 տարվա ծառայության համար տրամադրված ծառայողական բնակարանը։ Նա 2-րդ կարգի անժամկետ հաշմանդամություն ունի, իսկ բնակարանն էլ իր եւ ընտանիքի միակ կեցավայրն է։
Մեզ ասացին, որ Վլադիկ Խաչատրյանը միակը չէ, որին ծանուցել են՝ ազատել ՊՆ-ի տրամադրած ծառայողական բնակարանը: Թիրախում ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի՝ Միշայի մտերիմ զինվորականներն են եւ նրանք, ովքեր այս տարիներին չեն հասցրել սեփականաշնորհել բնակարանները, ուստի ստիպված կլինեն հանձնել ՊՆ-ին։
Անգամ քաղաքական չեզոքություն պահպանող արցախցիներով է զբաղվում: Մեր աղբյուրի կարծիքով, սա պայմանավորված է Փաշինյանի` արցախցիների նկատմամբ խոր ատելությամբ եւ Ալիեւի առջեւ ստանձնած պարտավորություններով։

Բաց մի թողեք
Ես որևէ պարագայում ինքնասպան չեմ լինելու
Գետը ամեն անգամ գաթա չի բերում
Եվրոպայում գործող ռուսական լրատվամիջոցները «գովերգում» են Փաշինյանին