30/05/2026

EU – Armenia

Սյունիքում պետք է հաղթի, որ Ադրբեջանին զիջումների համար «մանդատ» ունենա

Նիկոլ Փաշինյանը հատկապես կարևորում է Սյունիքում հաղթանակ տանելը: Դա, կարելի է ասել, նրա համար դարձել է կյանքի և մահվան հարց։ Պատճառն այն է, որ հետո այդ հաղթանակը դառնալու է պողպատե մանդատ իր ձեռքին` Տիգրանաշենը հանձնելու, Մեղրիով միջանցքը կառուցելու համար:

Հրապարակ թերթը գրել է․ Ասելու է` ամենից շատ պետք է սյունեցիները այդ ամենին դիմադրություն ցույց տային, տեսեք` Սյունիքն իր համաձայնությունը տվել է ինձ, իմ բոլոր ծրագրերին: Այդ պատճառով էլ այսօր Սյունիքի հետ առնչվող պաշտոնյաները, ՔՊ-ականները մոբիլիզացվել են, գործուղվել Սյունիք: Աշխատանքները համակարգում են մարզպետը` կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը և նախկինների ժամանակից հայտնի գաիշնիկ Արմեն Խաչատրյանը:

Սյունիքից մեզ հայտնեցին, որ տարբեր քաղաքներում քաղաքացիական հագուստով ոստիկաններ են վխտում՝ փորձելով վերահսկել մարդկանց և վախի մթնոլորտ ստեղծել։ Ակտիվորեն աշխատում են նաև ՔՊ շտաբերը, որտեղ ամեն օր քաղաքացիների են կանչում` խոստումներ տալիս, պաշտոններ բաժանում, մարդկանց խնդիրներ «լուծելու» անվան տակ ձայներ հավաքում։

Եթե այս շտաբների աշխատողներին գաղտնալսեին, հարյուր անգամ ավելի շատ գործեր կհարուցվեին, քան այժմ հարուցվում են ընդդիմության շտաբների ու համակիրների նկատմամբ: Սյունիքում վարչական և ուժային ապարատի ռեսուրսները բացահայտ և ամբողջ ծավալով օգտագործում են: Սահմանամերձ գյուղերում էլ Նիկոլ Փաշինյանը սահմանապահներին է հրահանգել` ինչ գնով էլ լինի «թիվ խփել: Սա հատկապես կարևոր է, որպեսզի հետո կարողանա հայտարարել, թե Սյունեցիներն ընտրել են թշնամու հետ «բարեկամություն» անելու ճանապարհը։