Հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 09։50-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «M6»՝ Շնող-Քարկոփ 2 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Արամ Ն․-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների առջևի աջ անիվը վնասվելու հետևանքով կողաշրջվել է։
Վթարի հետևանքով, ուղևոր, Երևանի բնակիչ 28-ամյա Անդրանիկ Ս․-ն բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։







Բաց մի թողեք
«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր. Լուսանկար
#Ուղիղ․ Մայր Աթոռում պատարագ է մատուցվում․ Տեսանյութ