Հունիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 17։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Արմեն Ա․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 27 կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին և մոտ 150 մետր առաջ ընթանալով՝ բախվել քարերին։
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ըստ նախնական տեղեկությունների, որը պարեկներին հայտնել է վարորդը, վթարի պատճառը եղել է ավտոմեքենան վարելիս քնելը։
Բաց մի թողեք
Տրանսպորտային պատահարի վայրն ազատելու համար կտրվի 20 րոպե, հակառակ դեպքում՝ տուգանք կկիրառվի․ նոր փոփոխություն
Պահանջում են ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծել
Ինչ պայմաններում են պահում Սամվել Կարապետյանին