09/01/2026

Բելգիայում ՀՀ դեսպանատան ժամադրությունները չեղարկվում են

2026թ. հունվարի 1-ից հետո «ՀՀ քաղաքացիության շնորհման կամ դադարեցման» համար ժամադրությունները չեղարկվում են, քանի որ 2026թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը:

Այս մասին հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը:

ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմում ներկայացնելու համար էլեկտրոնային հերթագրումները իրականացվելու են միայն քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝ https://mcs-citizenship.am/am/guest