18/01/2026

ԱՄՆ-ն Գրենլանդիան գնելու փորձեր է արել ավելի քան 150 տարի, ով իր հետ համաձայն չէ՝ կպատժի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ավելի քան 150 տարի փորձում է Դանիայի հետ բանակցություններ վարել Գրենլանդիայի ձեռքբերման վերաբերյալ։

«Միացյալ Նահանգները ավելի քան 150 տարի փորձում է իրականացնել այս գործարքը (Գրենլանդիան ձեռք բերելու համար – խմբ.)», – գրել է ամերիկացի առաջնորդը իր TruthSocial սոցիալական ցանցում։

Թրամփը նաև պաշտպանել է կղզու շուրջ առկա լարվածությունը վերացնելու համար խիստ միջոցներ ձեռնարկելու գաղափարը։ «Ոչ ոք չի համարձակվի ոտնձգություն կատարել այս սրբազան հողի վրա, հատկապես որ վտանգված է Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի ազգային անվտանգությունը», – ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առեւտրային մաքսատուրքեր կարող է սահմանել այն երկրների հանդեպ, ներառյալ նաեւ՝ եվրոպական երկրների, որոնք Գրենլանդիայի հարցում Միացյալ Նահանգների ունեցած պլանների հարցում դեմ հանդես կգան։

«Ես կարող եմ դա անել։ Ես կարող եմ մաքսատուրքեր սահմանել այն երկրների հանդեպ, ովքեր Գրենլանդիայի հարցում համակարծիք չեն»,-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ իր թիմի առողջապահական հարցերի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ։ Նա ընդգծել է, որ Գրենլանդիան կարեւոր է Միացյալ Նահանգների համար ազգային անվտանգության տեսակետից եւ սանկցիոն ճնշման տարբերակը, որպես գործիք, կա իր ձեռքի տակ։ Նա նաեւ ասել է, որ մաքսատուրքերի հարցում արքա է»։