26/01/2026

Գևորգ Սուջյանը պատմել է Բաքվում գերության ու տուն վերադարձի մասին․ Լուսանկար

Ոտքս դրել եմ մեր սահմանին, չեմ հավատացել, որ արդեն իմ երկրում եմ։

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ադրբեջանական գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը։

«Հույսս կորցրել էի, չէի պատկերացնում, որ մի օր կվերադառնամ, բայց ստացվեց։ Ինձ համար անսպասելի էր, չնայած որ ինձ ասում էին, որ շուտով տուն ես գնալու։ Վերջին ժամանակները շատ նյարդային էի դարձել, ինձ եկան ասացին, որ շուտով տուն ես գնալու, հանգիստ եղիր։ Մեկը կար, 2025 թ-ի դեկտեմբերի 26-ին եկավ ասեց, որ քեզ հույս եմ բերել, շուտով տուն ես գնալու, ասեց որ հունվարին գնացիր, էնտեղից կասես, որ էն մարդը, որ եկել հույս էր տվել դեկտեմբերի 26-ին, ողջյուններ եմ ուղարկում։ Հիմա ես եկա տուն հասա, ու ողջյուններ եմ հղում իրեն»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Գևորգ Սուջյանը հունվարի 14-ին հայրենիք վերադարձած 4 հայ գերիներից մեկն է։

Դեկտեմբերի 26-ին ասացին՝ հունվարին տուն կգնաս․ Գևորգ Սուջյանը պատմել է գերության ու վերադարձի մասին