Այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են «Ինչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինի կինն ու «նարուշիրովկեն»» անունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում «Mercedes» մակնիշի «88 ZZ 100» համարանիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է` իր մոտ ունենալով կեղծ հատուկ կտրոն՝ ժողովրդի լեզվով ասած «նարուշիրովկա»։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը, ում մոտ հայտնաբերվել է կեղծ հատուկ կտրոնը, Երևանի բնակիչ 36-ամյա Էլիզա Չ․-ն է:







Բաց մի թողեք
«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր. Լուսանկար
#Ուղիղ․ Մայր Աթոռում պատարագ է մատուցվում․ Տեսանյութ