Այսօր «Երևան պարկ»-ի աշխատակիցները Araratnews.am-ին ահազանգել են, թե իրենց ստիպում են մասնակցելու մայիսի 9-ին նախատեսված հանրահավաքին՝ հակառակ դեպքում սպառնալով ազատել աշխատանքից։
Նշենք որ «Երևան պարկ»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գարեգին Նուշիկյանին։
2018թ. հունվարի 11-ին կառավարությունը, Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, որոշում է կայացրել 27,66 հա-ն Նուշիկյանի ընկերության ներդրումային ծրագրի իրականացման նպատակով, առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով տրամադրել վերջինիս պատկանող «Պարկ գրուպ» ՍՊԸ-ին:






Բաց մի թողեք
Արագածոտնի թեմի հոգեւորականների բնակարաններից առգրաված իրերը վերադարձվել են՝ բացառությամբ հեռախոսների եւ գումարների
20 մլն դրամ արժողությամբ բնակարան, 6.5 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել ավագանու ՔՊ-ական անդամ Միքայել Խաչատրյանը. Լուսանկար
Իրավապահ մարմիններում սպասում են Փաշինյանի այցին