03/02/2026

Իմ տեղը լինեիք, ի՞նչ պետք է անեիք, պետք է ասեիք ՝ պասպորտդ ցույց տո՞ւր. Ռուբինյան

Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորների դեմ  քրեական հետապնդման հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ հանրության կողմից հաճախ հիշատակվող մի դրվագի՝ կապված հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկ ներկայացած անձի հետ:

Նա պարզաբանեց դեպքը, որը տարիներ շարունակ շահարկումների թեմա է դարձել։

Ռուբինյանը հիշեցրեց, որ 2018 թվականի ապրիլի 23-ին, երբ արդեն Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել, Երևանի փողոցներն ու հրապարակները լցված էին հարյուր հազարավոր մարդկանցով, իսկ Դաշնակցությունն արդեն միացել էր շարժմանը։ Այդ պահին, ըստ նրա, հասարակական աջակցության պակաս չկար, և անհեթեթ կլիներ, որ ինչ-որ մեկը փորձեր «կեղծ կերպարով» շահել ժողովրդի վստահությունը։

Նրա խոսքով՝ այդ օրը իր մոտ են մոտեցել գործընկերներ մի տղամարդու հետ, ով ձեռքին պահում էր Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը և ներկայացել էր որպես նրա պապիկը՝ հայտնելով, որ ցանկանում է խոսել ամբիոնից. «Իմ տեղը լինեիք, ի՞նչ պետք է անեիք, պետք է ասեիք ՝ պասպորտդ ցույց տո՞ւր։ Հետո որ պարզվեց, որ այդ մարդը Ռուբերտ Աբաջյանի պապիկը չի, մենք հրապարակավ ներողություն խնդրեցին»:

Պիտի ասեիք՝ պասպորտդ ցույց տու՞ր