Արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գավառի բաժին է դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչ 57-ամյա Արմինե Գ․-ն և հայտնել, որ իր հարսը՝ 29-ամյա Վարդինե Կ․-ն, նույն օրը ժամը 15։15-ի սահմաններում իր տատիկի տուն գնալու նպատակով իր երեխաների՝ 10-ամյա Ս․ Պ․-ի և 7-ամյա Վ․ Պ․-ի հետ միասին հեռացել է տանից և նրանց գտնվելու վայրը իրեն հայտնի չէ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմինե Գ․-ի դիմումի համաձայն ոստիկանության Գավառի բաժնում նյութեր են նախապատրաստվել։
Հաջորդ օրը՝ մարտի 22-ին, ժամը 10։10-ին Արմինե Գ․-ն կրկին հաղորդում է տվել, որ իր հարսը իրենց տան ննջասենյակում գտնվող մահճակալի ներքնակի տակից գողացել է 300 հազար դրամ, իսկ իր ննջասենյակի զգեստապահարանից հափշտակել 1 հատ ոսկյա շղթա և 3 հատ ոսկյա մատանիներ:
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գավառի բաժնում նյութեր են նախապատրաստվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ Վարդինե Կ․-ին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:







Բաց մի թողեք
Տիկին Ալլայի ձեռքից վերցրել են իր՝ զոհված տղայի վաճառված մեքենայի գումարը, որ տղաների շիրմաքարերը սարքեն, խաբել են
Մի ձեռ առեք մարդկանց, 502 000 թոշակառուները ձեր ձեռքը կրակը չեն ընկել
Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է այրվել