ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել՝ նշելով, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է դադարեցնել պատերազմը ՌԴ-ի հետ գրեթե անմիջապես, եթե ցանկանում է, կամ էլ շարունակի կռվել։
«Օբամայի հանձնած Ղրիմին վերադարձ չի լինի, և Ուկրաինան ՆԱՏՕ-ին չի անդամակցի։ Կան բաներ, որ երբեք չեն փոխվում»,- գրառման տեքստում շարունակել է Թրամփը:
Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Վաշինգտոն, որտեղ նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հրադադարի հաստատման հարցով բանակցությունների շուրջ։
Այս հանդիպումից հետո կլինի հանդիպում եվրոպացի առաջնորդների հետ, որոնք ևս ուղևորվել են Վաշինգտոն:
Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացրել Կրեմլի առաջարկները՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ:






Բաց մի թողեք
Լոնդոնը վտարում է ռուս դիվանագետին
Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչները հնարավոր է՝ հանդիպեն. Ուկրաինան պատրաստ է շատ դժվար փոխզիջումների. Կալլաս
ԵՄ վերազինման վերաբերյալ տարաձայնությունները մեծանում են