Երևանում վաղ առավոտից տեղի ունեցող անհնազանդության ակցիաների վայրից, ըստ նախնական տեղեկությունների, կա 88 բերման ենթարկված:
Այս մասին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ վերջիններս բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանի օրինական պահանջը չկատարելը):
ՆԳՆ-ից նաև հավելեցին, որ այս պահին Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ ու փողոցներ չկան:
Հիշեցնենք՝ Բագրատ սրբազանը երեկ հրավիրած հանրահավաքի ընթացքում կոչ էր արել վաղ առավոտից տոտալ անհնազանդության ակցիաներ իրականացնել՝ փակել փողոցներ ու ճանապարհներ Երևանում ու մարզերում:






Բաց մի թողեք
Վիճաբանություն՝ Շիրակում, բուհերից մեկի ամբիոնի վարիչը կրծքավանդակի վնաuվածքnվ տեղափոխվել է հիվանդանոց․ Լուսանկար
Կեսգիշերին ոստիկանները հայտնաբերել են մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդուն
Երևանում ոստիկանության բաժնի պետը սպառնացել է ակումբի երգչուհուն