02/02/2026

«Նոր Զովք»-ի անվտանգության պետը և անվտանգության աշխատակիցը ծեծել են սուպերմարկետի 19-ամյա բանվորին. Լուսանկար

Հունվարի 28-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է զանգահարել մի կին և հայտնել, որ Փափազյան փողոցի 14 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետում անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել իր թոռանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված մարկետ են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ որտեղ էլ Երևանի բնակիչ 19-ամյա տղան ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը «Նոր Զովք» սուպերմարկետում անվտանգության պետը և աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել՝ մի քանի անգամ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր հատվածներին, պատճառելով ֆիզիկական ցավ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նշված արարքը կատարել են Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Ալբերտ Գ․-ն և Երևանի բնակիչ 56-ամյա Կարեն Մ․-ն

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ծեծի ենթարկված Արսեն Հ․-ն աշխատում է «Նոր-Զովք» սուպերմարկետում, որպես բանվոր, Ալբերտ Գ․-ն՝ «Նոր-Զովք» սուպերմարկետի անվտանգության պետն է, իսկ Կարեն Մ․-ն՝ «Նոր-Զովք» սուպերմարկետի անվտանգության աշխատակից։

Blog Image