Գերմանիան ստիպված կլինի Ուկրաինային զենք և զինամթերք մատակարարել երկար ժամանակ։
«Tageszeitung»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Ես միշտ ասել եմ, որ Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում: Եվ արագ պարզ դարձավ, որ այս պատերազմը կարճ չի տևի:
Մենք ստիպված կլինենք երկար ժամանակ զենք և զինամթերք մատակարարել Ուկրաինային»,- ասել է նա:
Ըստ Շոլցի, որ ոչ ոք չգիտի, թե որքան կշարունակվի Ուկրաինայում զինված հակամարտությունը։
«Ես գիտեմ, որ շատ քաղաքացիներ մտավախություն ունեն, որ իրավիճակը կսրվի, այս մտավախությունը հասկանալի է»,- հավելել է նա։






Բաց մի թողեք
Լոնդոնը վտարում է ռուս դիվանագետին
Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչները հնարավոր է՝ հանդիպեն. Ուկրաինան պատրաստ է շատ դժվար փոխզիջումների. Կալլաս
ԵՄ վերազինման վերաբերյալ տարաձայնությունները մեծանում են