Հորդառատ անձրևները խնդիրներ են ստեղծել Թբիլիսիի տարբեր շրջաններում: Գլդանուլա գետը, որը դուրս է եկել ափերից, ողողել է մայրաքաղաքի Գլդանի շրջանի տների բակերը, վնասվել են ճանապարհային ենթակառուցվածքները:
Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Մի քանի հասցեներում գրանցվել են ծառերի տապալման և լանջերի փլուզման դեպքեր։
«Բոլոր շրջաններում, որտեղ առատ տեղումները խնդիրներ են ստեղծել, աշխատում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները, քաղաքապետարանի և վարչակազմի համապատասխան մարմինների ներկայացուցիչները: Աշխատանքներ են տարվում վնասի վերացման ուղղությամբ», – հաղորդել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունում։
Թբիլիսիում ամբողջ գիշեր անդադար անձրև է տեղացել։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մայիսի 8-ից մայրաքաղաքում եղանակը կպարզվի։






Բաց մի թողեք
Թրամփը տարին սկսել է սևով, ով կկասեցնի, կբռնի նրա ձեռքը
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը պատրաստ է Թրամփին հանձնել իր Նոբելյան մրցանակը. Լուսանկար
Եվրոպական հանձնաժողովը չի ճանաչում Վենեսուելայի փոխնախագահի լեգիտիմությունը որպես պետության ղեկավար. Հիպեր. Լուսանկար