Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՄԻՊ Անահիտ Մանասյանը անդրադարձավ հունիսի 12-ին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում ՆԳՆ ոստիկանության կողմից ցուցարարների դեմ կիրառված հատուկ միջոցին, թե ի վերջո ի՞նչ է կիրառվել:
Նա նշեց, որ պետական կառույցները պարտավոր են տրամադրել տեղեկություն ՄԻՊ-ին, ուստի տրամադրել են, և որ ՄԻՊ-ը տեղյակ է, թե ինչ միջոց է կիրառվել:
«Հարցի հիմնական խնդիրն այն է, որ գործ ունենք այս պահին ընթացող գործի քննության հետ քրեական վարույթի շրջանակներում, հետևաբար այդ համատեքստում հարցը նախաքննական գաղտնիքին վերաբերող հարց է, որի վերաբերյալ տեղեկատվություն ինձ ևս փոխանցվել է: Ես հաղորդակցվել եմ գործընկերների հետ՝ թե՛ ՆԳ նախարարության, թե քննչական համապատասխան մարմնի: Համարում եմ՝ ճիշտ կլինի, որ հանրությանը հասանելի դառնա այդ տեղեկությունը: Երբ որ կունենամ այս հարցի վերաբերյալ արդյունքներ, բոլորին կտեղեկացնեմ»,- ասաց նա:
Անահիտ Մանասյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասին խոսակցություններին։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նկատել է, որ այս պահին ինքն այնտեղ է, որտեղ պետք է լինի՝ շատ մեծ պատասխանատվությամբ։
«Ես հաճույքով կատարում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները։ Այլ մեկնաբանություններ այս հարցի հետ կապված չեմ ունենալու»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից:






Բաց մի թողեք
Թրամփը շնորհակալություն է հայտնել Ալիեւին և Փաշինյանին, ԱՄՆ փոխնախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ․ Թրամփ
Խաղաղության խորհուրդն արդեն պաշտոնապես հաստատված կազմակերպություն է, Փաշինյանն էլ ստորագրել է․ Լուսանկարներ