02/02/2026

Տրանսպորտի վարչության պետի պաշտոնավարումը կասեցվել է․ քրեական հետապնդում է հարուցվել

Պարզվում է, հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ:

Ընտրվել է խափանման միջոց, պաշտոնավարումը կասեցվել է:

Քննչական կոմիտեից միայն հայտնեցին, որ դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

MediaHub-ին քաղաքապետարանից նշեցին, որ տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի պաշտոնավարումը կասեցվել է։

Blog Image