03/02/2026

Փաշինյանն արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012թթ․․ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, «Վարդերի հեղափոխության առաջնորդ» Միխեիլ Սաակաշվիլին, ով այժմ անազատության մեջ է, ուշագրավ գրառում է արել՝ անդրադառնալով Հարավային Կովկասի ներկայիս իրավիճակին, նաև՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։

Սաակաշվիլին մասնավորապես գրել է, որ Հարավային Կովկասում տեղի ունեցողը Ռուսաստանի թուլացման ուղղակի հետևանք է Ուկրաինայում․ «Անհաջող պատերազմից հետո Փաշինյանը Հայաստանում արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին՝ ձերբակալեց հայ Իվանիշվիլիին, միլիարդատեր Կարապետյանին։ Փաշինյանը պաշտոնապես ստանձնց ԵՄ անդամակցության ուղին։

Բաքուն սկսել է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, Ադրբեջանը Ռուսաստանին համարում է ուղղակի սպառնալիք և ակտիվ քայլեր է ձեռնարկում իր քաղաքական, տնտեսական և մշակութային տարածքը ռուսական ազդեցությունից մաքրելու համար։ Բացի այդ, սկսվել է Ադրբեջանի և Հայաստանի մերձեցումը, որը Ռուսաստանին հասցված ամենածանր հարվածն է»,-գրում է Վրաստանի նախկին նախագահը։

Խոսելով արդեն Վրաստանի մասին, Սաակաշվիլին պնդում է, որ այս իրավիճակում Վրաստանը լիակատար անոմալ իրավիճակում է, քանի որ հասարակությունը խորապես ատում է Իվանիշվիլիին և նրա «հոտին»։

Սաակաշվիլին վրաց հասարակության ակտիվ կողմերին կոչ է անում ցուցաբերել նախաձեռնողականություն․ «Աշխարհաքաղաքական գործընթացները մեզ շատ են օգնում, բայց մենք նաև ժամանակ չունենք վատ