ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա ընթացքում սովորականից ավելի հաճախ են խոչընդոտներ առաջանում: Ձեզ անհրաժեշտ է ոչ միայն համառություն, բայց և սրամտություն, որպեսզի հաղթահարեք դրանք: Հավանական են աշխատանքային վեճեր, տարաձայնություններ գործընկերների և ղեկավարության հետ: Դուք փորձում եք տարաձայնություններ չստեղծել, բայց երբեմն դրանք անխուսափելի են: Իրենց մասին կհիշեցնեն վաղեմի թշնամիները: Նրանք կփորձեն միջամտել ձեր գործերին, խախտել ձեր ծրագրերը: Փորձեք չմտածել անցյալի մասին: Այսօր հաստատ արժե վերլուծել սխալները և եզրակացություններ անել:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Ի հայտ կգան բազմաթիվ նոր գաղափարներ և ծրագրեր: Հասնելով ձեր նպատակներին, դուք կանգ չեք առնում: Այսօր դուք բավականին ուժեղ և վճռական եք, որպեսզի բոլոր ծրագրերը կյանքի կոչեք: Բայց կարևոր է չգերագնահատել սեփական ուժերը: Երբեմն պետք է հանգստանաք: Փորձեք ժամանակ գտնել դրա համար: Պետք չէ ողջ ազատ ժամանակը միայնակ անցկացնել: Ձեզ կուրախացնեն մտերիմների հետ շփումները, ռոմանտիկ ժամադրությունները կամ ընկերական հանդիպումները։ Օրվա վերջում հավանական են հաճելի նորություններ:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (Gemini, 22.V–21.VI)
Օրը բավականին հագեցած է։ Դուք ձեռնամուխ կլինեք բարդ գործերի, ընդ որում՝ հաճախ միայնակ կզբաղվեք դրանցով: Շրջապետը երբեմն խորհուրդներ է տալիս, բայց միշտ չէ, որ դրանց արժե հետևել: Ավելի լավ է լսեք ձեր ներքին ձայնին: Զգույշ եղեք ֆինանսական խնդիրները լուծելիս: Չմտածված ներդրումներից և ինքնաբուխ գնումներից ձեռնպահ մնացեք: Օրվա երկրորդ կեսին հետևողական եղեք: Շատերը կցանկանան գրավել ձեր ուշադրությունը, հետաքրքրել ձեզ իրենց գաղափարներով: Սակայն ոչ բոլորի մոտ դա կստացվի:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը թույլ է տալիս հասնել գերազանց արդյունքների բազմաթիվ հարցերում, այդ թվում ՝ բարդ։ Դուք վստահ եք ձեր ուժերի վրա: Կարող եք հասնել ձեր նպատակներին, նույնիսկ եթե ստիպված լինեք հրաժարվել սովորական մեթոդներից, գործել նորովի: Աշխատանքը կարող է սովորականից շատ լինել: Չի բացառվում, որ գործերի պատճառով ստիպված կլինեք հրաժարվել պլանավորված հանդիպումներից, զվարճանքից: Բայց հանգստի համար բավականին ժամանակ կմնա:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Փորձեք խուսափել վեճերից: Դա հեշտ չէ, քանի որ այսօր ոչ բոլորն են միանգամից համաձայնում ձեզ հետ։ Բայց ապացուցել ձեր իրավացիությունը բառերով անիմաստ է: Հեռու մնացեք նրանցից, ովքեր քննադատում են ձեզ և կասկածում են ձեր հաջողությանը: Այսօր նման մարդկանց հետ շփումը հատկապես վնասակար է։ Հնարավոր է ծանոթություն, որը օգտակար կլինի գործնական տեսանկյունից։ Հիշեք, պետք է ջանքեր թափեք բարենպաստ տպավորություն թողնելու և ձեր լավագույն կողմերը ցույց տալու համար:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շատ արդյունավետ օր է: Դուք կարող եք արագ հաղթահարել ամենատարբեր խնդիրները՝ և՛ արդեն ծանոթ,և՛ միանգամայն նորերը։ Արժե լսել վաղեմի ծանոթների խորհուրդները: Հենց այդ մարդիկ կարող են հուշել ձեզ, թե ինչպես վարվել ոչ միանշանակ իրավիճակում: Օրվա երկրորդ կեսը հարմար է շփման համար՝ ոչ ֆորմալ մթնոլորտում: Շատ հետաքրքիր և հաճելի զրույցներ կունենաք: Հիշեք, այսօր օգտակար տեղեկություններ կարելի է ստանալ առավել անսպասելի աղբյուրներից։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել գործերում: Նույնիսկ եթե զբաղվում եք ծանոթ գործով, անակնկալները չեն բացառվում: Ուստի ուշադիր եղեք, փորձեք ոչինչ չանտեսել և ժամանակին նկատել կարևոր մանրամասները: Ցանկալի չէ կապել ձեր պարտավորություններին, հատկապես ֆինանսական: Դրանք կատարելը ավելի դժվար կլինի, քան ձեզ հիմա թվում է։ Հավանական են արտահերթ ծախսեր:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը շատ անհանգիստ է անցնում ։ Այն բերում է իրադարձություններ,որոնք ստիպում են նյարդայնանալ ու անհանգստանալ: Ձեզ ժամանակ է պետք, որպեսզի հասկանաք իրավիճակը: Չի բացառվում, որ շատ խնդիրներ կլուծվեն ավելի հեշտ, քան դուք կարող եք ակնկալել: Կարող են օգնել մարդիկ, ումից նման բան չէիք սպասում: Դժվար թե հաջողվի իրականացնել բոլոր ծրագրերը: Երեկոյան իրավիճակը կարող է փոխվել: Նույնիսկ փոքր ուղևորությունը շատ դրական հույզեր կտա:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկիզբը հաջող կլինի ։ Ճիշտ ժամանակն է կարևոր հարցերը քննարկելու համար։ Կարելի է ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ովքեր նախկինում չէին հասկանում ձեզ, չէին հաստատում ձեր գաղափարները: Հնարավորություն կունենաք լուծել վաղեմի կոնֆլիկտները, վերջ տալ թշնամանքին: Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Գործերը շատ կլինեն: Դուք պետք է լուրջ ջանքեր գործադրեք սկսած գործը ավարտին հասցնելու համար: Դժվար թե ինչ-որ մեկը աջակցի ձեզ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա առաջին կեսը բարդ կլինի։ Ինչքան էլ փորձեք իրավիճակը պահել ձեր ձեռքերում, զգացմունքները վերահսկելը դժվար թե հաջողվի: Հավանական են կոնֆլիկտներ: Մտերիմների հետ հարաբերությունները կարող են զգալիորեն վատանալ: Ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր այս պահին զբաղված են կարևոր գործերով:Վիճաբանության ժամանակ նրանք, հաստատ, չեն ունենա ։ Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: ՈՒրախության առիթներ կստեղծվեն ։ Հավանական են լավ նորություններ և առաջարկներ, որոնցից հրաժարվել չեք ցանկանա: Մարդիկ, ովքեր նախկինում այնքան էլ լավ կարծիք չեն ունեցել ձեր տաղանդի և ունակությունների մասին, կփոխեն իրենց տեսակետը:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հարկ է զինվել համբերությամբ, քանի որ դժվար թե հաջողվի այսօր արագ հասնել հաջողությունների: Ցավոք, նույնիսկ առավել հուսալի դաշնակիցները կարող են հիասթափեցնել: Ավելի լավ է կարևոր որոշումները ընդունեք մինչև ճաշ: Հետո իրավիճակը և ձեր հնարավորությունները օբյեկտիվորեն գնահատելը ավելի հեշտ կլինի: Աշխատանքային հարցերը լուծելիս մի սպասեք խորհուրդների և ցուցումների, առաջնորդվեք սեփական փորձով: Իսկ այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է անձնական հարաբերություններին, հարկ է լսել ձեր սիրելիի առաջարկությունները:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Դժվարությունները բացառված չեն, բայց դուք կարող եք հաղթահարել դրանք, եթե համառ և վճռական լինեք։ Չի բացառվում, որստիպված կլինեք խստորեն պաշտպանել ձեր շահերը: Որոշ Ձկների կհիսթափեցնեն այն մարդիկ, ում մասին նշանի ներկայացուցիչները բարձր կարծիք ունեին։ Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Բարեբախտաբար, շուտով դրամական ձեռքբերումները կօգնեն թողնել բոլոր խնդիրները անցյալում:






Բաց մի թողեք
Քրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է և որոշել է բոյկոտել ֆուտբոլային խաղերը
Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին
Եվրոպայում ապատեղեկատվության և կեղծ լուրերի նկատմամբ ենթադրյալ ազդեցության աճը. Ո՞ր երկրներն են ամենաշատը տուժում