Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձությունները լուրջ մտահոգություններ են առաջացրել իշխանական ճամբարի ստորին էշելոններում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մասնավորապես ՔՊ-ականների տների եւ գրասենյակների մոտ ռումբեր տեղադրելը, Նորքի ոստիկանական բաժանմունքի վրա զինված հարձակումը ՔՊ-ականների սիրտը վախ է գցել, որ կարող են արժանանալ հանրության դաժան դատաստանին։
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները, առավել եւս՝ Նիկոլ Փաշինյանը, ով, ամենայն հավանականությամբ, ապաստան կգտնի Հայաստանից դուրս։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սրանով է նաեւ պայմանավորված, որ ՔՊ-ի փակ քննարկումներն այլեւս չեն անցնում հլու-հնազանդ մթնոլորտում, եւ շարքային պատգամավորներն անգամ համարձակվում են հակադրվել Փաշինյանի ոչ միանշանակ որոշումներին։






Բաց մի թողեք
Եվրոպայում ապատեղեկատվության և կեղծ լուրերի նկատմամբ ենթադրյալ ազդեցության աճը. Ո՞ր երկրներն են ամենաշատը տուժում
Ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետները՝ երգեհոնով. Լուսանկարներ, Տեսանյութեր
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան