02/02/2026

Քրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է և որոշել է բոյկոտել ֆուտբոլային խաղերը

Պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է սաուդական «Ալ Նասըրում» տիրող վիճակից եւ ի նշան բողոքի, որոշել է չմասնակցել առաջիկա ֆուտբոլային հանդիպումներին։

Այս մասին հայտնում է «A Bola»-ն։ Մասնավորապես, Ռոնալդուն դժգոհ է, թե ինչպես է սաուդական Պետական ներդումային հիմնադրամը (PIF)  կառավարում «Ալ Նասըր» ակումբը։

Նա նաեւ դժգոհել է, որ հիմնադրամը բավարար ֆինանսական ներդումներ չի կատարում ակումբում։ Պորտուգալացի ֆուտբոլիստը նաեւ կարծում է, որ ակումբի ղեկավարությունը վնասում է ակումբին իր պասիվությամբ, ի տարբերություն «Ալ-Խիլյալի» ղեկավարության, որը բավականին ակտիվ է տրանսֆերային շուկայում։

Հիշեցնենք, որ Ռոնալդուի եւ սաուդական ակումբի միջեւ պայմանագիրը լրանում է 2027 թվականին։