29/12/2025

Բացահայտում․ Հյուսիսային Կորեայի եւ Իրանի միջեւ գործում են գաղտնի կապեր

Հարավային Կորեայում հրապարակված զեկույցի համաձայն՝ Հյուսիսային Կորեայի եւ Իրանի միջեւ գործում են գաղտնի ֆինանսական կապեր, որոնք կապված են փողերի լվացման հետ։ Գործառնությունները իրականացվում են կրիպտոարժույթներով։

Այս մասին հայտնում է Chosun պարբերականը։

Բացահայտման համաձայն, այդ ֆինանսական մախինացիոն կապում առանցքային դերակատարություն ունի հյուսիս-կորեացի Սիմ Խյոն Սոպը, ով հետախուզվում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից։

Համաձայն TRM Labs-ի, 25 թվականի փետրվարից նրա տրամադրության տակ եղած կրիպտո-դրամապանակից իրականացվել են փոխանցումներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված հաշիվներին։

Այս կերպ Թեհրանը կարողացել է շրջանցել սանկցիաները, կոնվերտացնել ունեցած դրամական միջոցները դոլարի եւ նույնիսկ օգտագործել դրանք նավթային առեւտրում։