Դեռ տարեսկզբին լուրեր շրջանառվեցին, որ Արտակ Թովմասյանը պատրաստվում է «Դվին» հյուրանոցային համալիրում խաղատուն բացել: Օրենքը թույլ է տալիս խաղատուն բացել նաեւ Երեւանում` «40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում»:
Հրապարակ թերթը գրել է․ Ինչպես հայտնի է, Երեւանում կազինո չկա, տարիներ առաջ դրանք տեղափոխվել են Երեւանից դուրս, սակայն օրենքը նման հնարավորություն տալիս է:
Բայց Դվինի Արտակի բախտը չի բերել, պարզվում է` օրենքում սահմանափակում կա․ խաղատան մոտակայքում եկեղեցի չպետք է լինի, խաղատան եւ եկեղեցու միջեւ հեռավորությունը պետք է լինի առնվազն 100 մետր, իսկ «Դվինը» Կոնդի եկեղեցուն է կպած:
Ի դեպ, Աբովյան փողոցում կառուցվող հյուրանոցային համալիրում, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, շուտով խաղատուն կբացվի: Այս դեպքում` Սուրբ Աննա եկեղեցուց նորակառույց հյուրանոցը թույլատրելի հեռավորության վրա է:







Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել