ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը ստորագրել է հրամանագիր, որով նախատեսվում է լուծարել յոթ դաշնային գործակալություններ, այդ թվում՝ այն կառույցը, որը վերահսկում է «Ամերիկայի ձայնը» և այլ պետական ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցներ ամբողջ աշխարհում․ գրում է NYTIMES-ը։
Թրամփը հանձնարարել է այս գործակալությունների ղեկավարներին՝ դադարեցնել այն բոլոր գործառույթները, որոնք օրենքով պարտադիր չեն։ Բացի այդ, նրանք պետք է «նվազեցնեն իրենց օրենքով սահմանված գործառույթների կատարման ծավալն ու համապատասխան անձնակազմի թվաքանակը՝ հասցնելով նվազագույն անհրաժեշտ մակարդակի», նշված է հրամանագրում։ Կառավարության կրճատմանն ուղղված նախագահ Թրամփի բազմակողմանի նախաձեռնությունների շրջանակում այս որոշումը կարծես հերթական անգամ փորձարկում է նրա լիազորությունների սահմանները։
Օրինակ՝ «Ամերիկայի Ձայն»-ի վերահսկող մարմինը՝ ԱՄՆ Գլոբալ Մեդիայի Գործակալությունը, Կոնգրեսի որոշմամբ անկախ կառույց է։ Բացի այդ, 2020 թվականին Կոնգրեսը ընդունել է օրենք, որը սահմանափակում է այդ գործակալության նախագահի կողմից նշանակվող գործադիր տնօրենի իշխանությունը։ Գլոբալ Մեդիայի Գործակալությունը, բացի «Ամերիկայի ձայն»-ից, ֆինանսավորում է նաև «Ազատ Եվրոպա/Ազատություն Ռադիո»-ն և «Ազատ Ասիա Ռադիո»-ն։ Կազմակերպությունը, որի բյուջեն կազմում է մոտ 270 միլիոն դոլար և ունի ավելի քան 2000 աշխատակից, հեռարձակվում է 49 լեզվով։ Այն շաբաթական ունի ավելի քան 361 միլիոն լսարան։






Բաց մի թողեք
Գերատեսչություններում շատերը նեղացել են ու անգամ բոյկոտել տարեվերջյան փարթիները
Իսրայելը կդադարի լինել տարածաշրջանի առաջատար երկիր, երբ Էրդողանը գործի ․․․
ՔՊ-ականներից ու ռուս ազնվական օրիորդներից