Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեի և նրա հայ գործընկեր Անդրանիկ Սիմոնյանի միջև Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային մարտահրավերներն ու անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները, հաղորդում է Վրաստանի ՊԱԾ մամուլի ծառայությունը։
Կողմերը նշել են երկու երկրների գերատեսչությունների միջև երկկողմ համակարգման և տեղեկատվության փոխանակման կարևորությունը։
Մդինարաձեն իր գործընկերոջ հետ խոսել է Վրաստանի դրական դերի մասին Կովկասում խաղաղության ապահովման և ամրապնդման գործում։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Սիմոնյանին Թբիլիսի այցի համար՝ ընդգծելով դրա կարևորությունը։
Ինչպես նշում են վրացական ԶԼՄ-ները, Պետական անվտանգության ծառայությունում կայացած հանդիպմանը մասնակցել են երկու գերատեսչությունների ղեկավարների տեղակալները և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները։







Բաց մի թողեք
Մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի. Քրիստինա Քվին
Արարատ Միրզոյանը հայտնել է՝ երբ կմեկնարկի TRIPP-ի շինարարությունը
ՆԳՆ հարթակով ցանկացած վայրից ու ցանկացած ժամի հնարավոր է կատարել մեքենայի վաճառք և գրանցում մի քանի րոպեում