Այս շաբաթ տեղի է ունեցել սեփականության դեմ ուղղված հանցագործություններին առնչվող նոր ձեռնարկի շնորհանդեսը, որը նախատեսված է քննիչների, դատախազների և դատավորների համար։
Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրավունքի բարեփոխումների ծրագրի շրջանակում։
Միջոցառման ընթացքում դեսպան Քվինը կարևորել է ԱՄՆ աջակցությունը տեղական փորձագետներին, որոնք հեղինակել են այս ձեռնարկը։
«Միացյալ Նահանգները հպարտ է գործակցել հայաստանյան գործընկերների հետ՝ հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի կարողությունների մեծացման հարցում»,- ասվում է հայտարարության մեջ:







Բաց մի թողեք
Գեղարքունիքի դպրոցներից մեկում ուսուցչուհին անընդհատ ֆիզիկական բռնության է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհու
Բաց նամակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին
Տավուշի մարզպետը դպրոցներում աշխատողների թիվը չգիտի