Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղ գյուղում ձորը գլորված ավտոմեքենա կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները նշված վայրում հայտնաբերել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, մի քանի մետր այն կողմ էլ՝ տղամարդու մարմին, ապա մեծ դժվարությամբ դին դուրս են բերել ավտոմեքենայւց և մոտեցրել դիատարին։
Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվել է, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Հովհաննես Դ.-ն է, ում որպես անհայտ որոնվող երեկվանից փնտրում էին հարազատները։







Բաց մի թողեք
ՀԷՑ-ը հայտնել է՝ երբ հնարավոր կլինի վերականգնել հոսանքազրկված հասցեների էլեկտրամատակարարումը
Մայրաքաղաքում բարդակ է, շտապ օգնությունը չի կարողանում մոտենալ հիվանդին, էլեկտրաէներգիա չկա
Երևանում ամբողջական թաղամասեր հոսանքազրկվել են՝ ձյան պատճառով հրդեհ․ Լուսանկար