Հյուսիսային Կորեան կատարելագործում եւ ավելացնում է իր միջուկային ուժերը՝ սպառնալիք հանդիսանալով Միացյալ Նահանգների համար։
Այս մասին տեղեկանում ենք Պենտագոնի հրապարակած «Ազգային պաշտպանության ռազմավարության» նոր խմբագրությունից։
Զեկույցում ասվում է, որ Փխենյանի միջուկային ուժերը ավելի ու ավելի դառնում են Միացյալ Նահանգների համար սպառնալից։ Դրանք աճում են քանակական առումով եւ կտարելագործվում։ Ամերիկյան տարածքի համար դրանք ներկայացնում են ռեալ սպառնալիք։
Մյուս սպառնալիքը Միացյալ Նահանգների համար, ըստ Պենտագոնի, Իրանն է։ Թեհրանը, ըստ զեկույցի, կարող է փորձել ստանալ միջուկային զենք։ Վաշինգտոնը դա չի կարող թույլ տալ։
Թեեւ ԱՄՆ նախագահը բազմաթիվ անգամներ է հայտարարել, որ Իրանը միջուկային զենք չպետք է ունենա, սակայն իրանական ղեկավարները միշտ բաց են թողել հավանականությունը, որ կփորձեն ստանալ միջուկային զենք։
Եւ այն, որ Թեհրանը խուսափում է իրական ու կառուցողական բանակցություններից, վկայում է այդ սպառնալիքի մասին, ասված է զեկույցում։






Բաց մի թողեք
ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ է․ Լուսանկար
Իրանը մտադիր չէ բանակցել սովորական սպառազինությունների, այդ թվում նաեւ՝ հրթիռային ծրագրի հարցով
Ալի Խամենեին տեղափոխվել է հատուկ ստորգետնյա ապաստարան՝ բունկեր