Այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Այս մասին հայտնում է ՊՆ-ն։ Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ։






Բաց մի թողեք
Հայացք՝ ԵՄ-ից․ Իրանում պայթյունների մասին հաղորդումներ, Իսրայելը հերքում է իր մասնակցությունը
Վեճ՝ ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների հետ ԵՄ ունեցած հարաբերությունների վատացման ֆոնին
Գրենլանդիայի վերաբերյալ Եվրոպայի հետ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են