ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայությունը կես տարով կրճատելու մասին պաշտպանության նախարարության առաջարկը: Երբ հրատապ ճանաչված նախագիծն ընդունվի եւ ուժի մեջ մտնի, հունվարից բանակ զորակոչվող երիտասարդներն արդեն կծառայեն ոչ թե երկու տարի, այլ՝ մեկուկես:
Չ«Հրապարակ»․ թերթը գրում է․ նայած ընդդիմադիրները քննադատեցին այս նախագիծը՝ ասելով, որ այն անվտանգային խնդիրների է հանգեցնելու, կրճատվելու է բանակի եւ, ըստ այդմ՝ սահման պահողների թիվը, սակայն ձեռնպահ քվեարկեցին՝ տուրք տալով պոպուլիզմին:
Գաղտնիք չէ, որ պոպուլիստական այս նախագիծն ընտրություններից առաջ բերվել է՝ հանրության որոշ շերտերի համակրանքը շահելու համար, ուստի դեմ քվեարկել՝ հիմք ընդունելով պետության անվտանգությունը, կնշանակի դառնալ մի ստվար զանգվածի թշնամին․ թերեւս այսպես է մտածել ընդդիմությունը:






Բաց մի թողեք
Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է