ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան ցանկացած ժամանակ կարող է առանց որեւէ խնդրի վերադառնալ Ռուսաստան։ Սակայն պայմանով, որ նրա հետ ՌԴ չի ժամանի ամուսինը՝ հումորիստ Մաքսիմ Գալկինը։
Այս մասին տեղեկանու մենք ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումներից։ ՌԴ-ն, ըստ այդմ, որեւէ սանկցիա չի սահմանել Պուգաչովայի դեմ, ոչ էլ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել։
Սակայն Գալկինը կարող է լուրջ խնդիրներ ունենալ ՌԴ մուտք գործելիս՝ հակառուսական հայտարարությունների եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին աջակցելու համար։ Գալկինին ամենայն հավանականությամբ, կամ չեն թույլ տա մտնել ՌԴ տարածք, կամ կձերբակալեն, հենց որ մտնի ՌԴ տաածք։
Նշենք, որ Գալկինն ունի օտարերկրյա գործակալի իրավական կարգավիճակ, ինչը սակայն խոչընդոտ չէ, որ ժամանի ՌԴ։ Խնդիրը նրա հայտարարություններն են, որոնց հիման վրա կարող է նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել։






Բաց մի թողեք
Հայաստանի հետ հարաբերություններում առաջ շարժվելու համար նախ անհրաժեշտ է համաձայնության գալ Ադրբեջանի հետ. Թուրք նախարար․ Լուսանկար
11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը
Նոր տարվա դրամական ծես. պարզ դափնու տերևի կյանքի հնարք