Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին «սրտաճմլիկ» է անվանել երկրի իշխանությունների որոշումը՝ սառեցնել ԵՄ-ին անդամակցելու շուրջ երկխոսությունը։
«Մենք լսեցինք պարոն Կոբախիձեի հայտարարությունն այն մասին, որ Վրաստանը շահագրգռված չէ առաջիկա 4 տարում գնալ Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհով։ Իհարկե, սա չափազանց տխուր է… Անձամբ ինձ համար սա իսկապես սրտաճմլիկ է»,- ասել է Պավել Գերչինսկին։
Նա դիմել է վրաց ժողովրդին՝ ասելով, որ իրենք պետք է որոշեն, թե ինչպիսին են ուզում տեսնել իրենց երկիրը։
«Մենք աջակցում ենք վրաց ժողովրդին, կսպասենք ձեզ։ Սա ձեր երկիրն է, դուք պետք է որոշեք, թե որտեղ եք ուզում»,- ասել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/cbbcd8ca3f4c900773d7542f62d822ac
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»






Բաց մի թողեք
Լատվիան ավարտել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին ցանկապատի կառուցումը․ Լուսանկար
Իրանում բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և բախումների. Լուսանկար
Պուտինը զորահավաք է հայտարարել՝ ազգային փոքրամասնություններին քշելու են պատերազմ