Շանհայի համագործակցության կազմակերպությունը որոշել է համատեղել «դիտորդ» և «երկխոսության գործընկեր» կարգավիճակները, ըստ Տյանցզինում կայացած գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի։
Ներկայումս ՇՀԿ-ն ներառում է տասը անդամ պետություն՝ Բելառուս, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Ղրղզստան, Չինաստան, Պակիստան, Ռուսաստան, Տաջիկստան և Ուզբեկստան։
Բացի այդ, կազմակերպության հետ համագործակցում են դիտորդի կարգավիճակ ունեցող երկու պետություն՝ Աֆղանստանը և Մոնղոլիան, ինչպես նաև երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ունեցող տասնչորս երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, Հայաստանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Շրի Լանկան։
Գործընկերոջ կարգավիճակ է շնորհվել նաև Լաոսին։
Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը։
Ըստ տեղեկությունների՝ որոշումը պայմանավորված է Բաքվի և Իսլամաբադի ջերմ հարաբերություններով։ Անդամ լինելու փոխարեն Ադրբեջանը կլինի «ՇՀԿ գործընկեր»։
Չինաստանում ՇՀԿ+ գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության համաձայն՝ անդամ պետությունները միավորել են «դիտորդ» և «երկխոսության գործընկեր» կարգավիճակները՝ ստեղծելով նոր կարգավիճակ՝ «ՇՀԿ գործընկեր»։






Բաց մի թողեք
Գերատեսչություններում շատերը նեղացել են ու անգամ բոյկոտել տարեվերջյան փարթիները
Բացահայտում․ Հյուսիսային Կորեայի եւ Իրանի միջեւ գործում են գաղտնի կապեր
Դանիան հրաժեշտ է տալիս նամակների առաքմանը և փոստարկղերին. Լուսանկարներ