ԱՄՆ-ն առնչություն չունի ՌԴ Քիմիական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի սպանության հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերի պաշտոնական հայտարարությանը։
«Ես կարող եմ ձեզ ասել, որ Միացյալ Նահանգները նախկինում չգիտեր այս մասին և ներգրավված չէր դրանում», – ասել է Միլլերը:
Մինչ այս, RIA Novosti-ն, վկայակոչելով AFP-ն, հայտնել էր, որ ԱՄՆ-ը հերքում է Վաշինգտոնի մասնակցությունը միջադեպին։
Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Կիրիլովը և նրա օգնականը մահացել են դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում գեներալի տան մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Քննիչները պարզել են, որ հարձակվողները պայթուցիկ սարք են տեղադրել մուտքի մոտ կանգնած սկուտերի մեջ և հեռակառավարմամբ պայթեցրել այն։






Բաց մի թողեք
Բացահայտում․ Հյուսիսային Կորեայի եւ Իրանի միջեւ գործում են գաղտնի կապեր
Դանիան հրաժեշտ է տալիս նամակների առաքմանը և փոստարկղերին. Լուսանկարներ
Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ. ի՞նչ է որոշվել