ԿԳՄՍ նախարարությունը, ի գիտություն «Անգլերեն» առարկայի միասնական քննության դիմորդների, հայտնում է, որ 2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան:
«Հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն:
Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից. կպահպանվի բարձր միավորը:
Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն՝ չմասնակցելով նոր քննությանը:
Հայտագրման գործընթացի հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:






Բաց մի թողեք
Իսկական ուսուցիչն իր քննությունը վաղուց է հանձնել
Եվրոպան կարող է «քվանտային ցատկ» կատարել տիեզերքում, բայց պետք է հրաժարվի «մեծ ծրագրերից»
Մատենադարանը մեկնարկեց «Շոշափելով մատյանները» ներառական ծրագիրը