Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ներդրել է նոր հնարավորություն․ պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար ժամանակ մնալ ճանապարհի բանուկ հատվածում՝ վարորդները կարող են ASWA բջջային հավելվածով լուսանկարել մեքենաների վնասվածքներն ու դիրքը՝ առանց ինտերնետ հասանելիության, և արագ ազատել ճանապարհը, այնուհետև՝ ապահով վայրում և ինտերնետ հասանելիությամբ, մինչև 3 ժամվա ընթացքում լրացնել պահանջվող տվյալները։ Հայտնում են Կենտրոնական բանկից։
Այս փոփոխությունները կօգնեն վարորդներին կատարել սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի փոփոխություններով սահմանված պահանջը. այն է՝ պատահարից հետո ազատել ճանապարհը 20 րոպեում, և խուսափել հնարավոր տուգանքներից։







Բաց մի թողեք
Դեկտեմբերի 30-ի աստղագուշակ․ Մի շտապեք որոշումներ կայացնել, նույնիսկ եթե թվում է, թե պետք է արագ գործեք
Կարևոր է Վրաստան մեկնողների համար. փոփոխությունը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից
Ցեղասպանություն վերապրած ազգը չի կարող իրեն թույլ տալ որևէ ձևով կրկնել իր պատմական ոչնչացման մեխանիզմները