ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստը կայացել է առանց Փաշինյանի, վարել է Վահագն Ալեքսանյանը։ Լսել են ֆինանսների նախարարի հաշվետվությունը, որը դասախոսություն է կարդացել՝ ՔՊ-ական թերուսներին բացատրել, թե ինչ է ավելացված արժեքի հարկը, շահութահարկը, եկամտահարկը եւ այլն։
Հրապարակ թերթը գրել է․ Տաղտուկը ցրել է Տիգրան Ավինյանը, որը հազվադեպ է մասնակցում նիստերին, միայն, երբ հարցը քաղաքապետարանին է առնչվում։ Մեր աղբյուրը կատակեց՝ փողի հոտ էր առել։
Նա ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին առաջարկել է մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբաժին օրենքով հատկացնել Երեւանին: Նրա առաջարկն ապշեցրել է նախարարին, որը կտրուկ դեմ է արտահայտվել՝ բացատրելով, որ այդ դեպքում մյուս համայնքներն ուղղակի կմեռնեն։






Բաց մի թողեք
Ի՞նչ ասել է «բոլորին դեմ», սա է մեր եղած քաղաքական դաշտում առկա ներկապնակը
Ինչո՞ւ ՔՊ-ն «մերժեց» Հայկ Սարգսյանին․ Մանրամասներ
Արուսիկ Ջուլհակյանը թաքցնում է փաստերը, իսկ ընկերուհին՝ ԿԿՀ նախագահը, չի նկատում