Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի մենամարտն ավարտվեց ոչ-ոքի:
Երևանում անցկացվող Hype Fighting առաջին մրցաշարի շրջանակում այս պահին ընթանում է խառը մենամարտերի թեթև քաշային կարգի գոտեմարտը, որտեղ UFC մարտիկ Արման Ծառուկյանը (Հայաստան) մրցում է ռուսաստանցի Շարա Բուլետի հետ։

Մենամարտն անցկացվում է գրեփլինգի կանոններով։ Դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած կշռման արարողության ժամանակ երկու մարզիկներն էլ գրանցել են 84 կգ քաշ։ Կշռման ընթացքում Արման Ծառուկյանը հայտարարել է, որ Բուլետի հաղթանակի դեպքում նրան բնակարան կնվիրի Երևանում, մինչդեռ ռուսաստանցի մարտիկը խոստացել է Արմանին նվիրել իր Rolex ժամացույցը, եթե նա հաղթի։








Բաց մի թողեք
Դատախազությունից ստացել եմ ծանուցում՝ ինձ, իմ հարազատներին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման մասին
Սամվել Կարապետյանին արգելվել է հանդես գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով
Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է․ ինչ է պետք անել քարտ ձեռք բերելու համար