25/01/2026

Երևանում բախվել են Երևան-Մասիս երթուղին սպասարկող ավտոբուսն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան տուժածներ․ Լուսանկար

Հունվարի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։00-ի սահմաններում Այնթապի խաչմերուկում՝ «Կանաչ» սուպերմարկետի հարևանությամբ բախվել են Երևան-Մասիս թիվ 456 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան։

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։