Ապրիլի 28-ին Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։
Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնականի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում էլիտար կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի մոտ, հայտնաբերվել է տղամարդու դի։ Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը վայր է ընկել 6-րդ հարկից։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։






Բաց մի թողեք
ՀԷՑ-ը հայտնել է՝ երբ հնարավոր կլինի վերականգնել հոսանքազրկված հասցեների էլեկտրամատակարարումը
Մայրաքաղաքում բարդակ է, շտապ օգնությունը չի կարողանում մոտենալ հիվանդին, էլեկտրաէներգիա չկա
Երևանում ամբողջական թաղամասեր հոսանքազրկվել են՝ ձյան պատճառով հրդեհ․ Լուսանկար