Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ կոնգրեսական Ջո Ուիլսոնի հրավերով մտադիր է մասնակցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Այս մասին գրում է «Էխո Կովկասա»-ն։
Նշվում է, որ Զուրաբիշվիլին մտադիր է բարձր մակարդակով հանդիպումներ անցկացնել ԱՄՆ-ում։
Զուրաբիշվիլին նաև ասել է, որ շարունակում է շփումները եվրոպացի գործընկերների հետ և վստահեցրել, որ նրանք, իբր, չեն ճանաչում Վրաստանի խորհրդարանը, կառավարությունը և նախագահին։
Բացի այդ, Զուրաբիշվիլին ճեպազրույցում ներկայացրել է իր նոր գրասենյակը՝ հայտարարելով, որ կշարունակի այնտեղ կատարել «նախագահի գործառույթները»։
«Ցանկանում եմ ողջունել ձեզ նոր գրասենյակում, այն կարող է նման չլինի Օրբելիանիի պալատին, բայց տրամադրությունը կա, և նախագահի գործառույթները շարունակվում են այստեղ՝ այս երկրում, որն այսօր շատ խորը ճգնաժամի մեջ է»,- ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցում։






Բաց մի թողեք
Լատվիան ավարտել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին ցանկապատի կառուցումը․ Լուսանկար
Իրանում բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և բախումների. Լուսանկար
Պուտինը զորահավաք է հայտարարել՝ ազգային փոքրամասնություններին քշելու են պատերազմ