Հնդկաստանի առողջապահական մարմինները պայքարում են Նիփախ վիրուսի դեմ, որը կարող է առաջացնել համաճարակ եւ որի դեմ բուժման պատվաստանյութ դեռեւս գոյություն չունի։
Այս մասին հայտնում է The Metro պարբերականը։
Բժիշկները արդեն վարակման հինգ դեպք են հայտնաբերել։ Մեկ շաբաթում վարակվել են մեկ բժիշկ եւ մեկ բուժքույր, ինչպես նաեւ՝ բուժհաստատության մեկ աշխատակից։
Ներկայումս բուժքույրը խիստ ծանր վիճակում է եւ գտնվում է կոմայի վիճակում։ Ենթադրվում է, որ նա վարակվել է ծանր ռեսպիրոատորային վարակ ունեցող մի բուժառուի բուժման ընթացքում։
Ներկայումս իշխանությունները տվյալ շրջանում արդեն 180 մարդու են ստուգել, ովքեր շփում են ունեցել հիվանդացածների հետ։ Նրանցից քսանը տեղափոխվել են կարանտինային ռեժիմ։ Նիփախ վիրրուսը կարող է տարածվել կենդանիների եւ մարդկանց շրջանում։ Մարդուց մարդ փոխանցվում է։
Հնդկաստանում այս վիրուսով վարակված շատ չղջիկներ կան։ Վիրուսի հիվանդացության ընթացքը բնորոշվում է կամ առանց ախտանիշների կամ ռեսպիրատորային հիվանդությամբ։ Ախտանիշներն են՝ տենդը, գլխացավերը, մկանային ցավերը, սրտխառնոցն ու փսխումը, կոկորդի ցավը, ծանր դեպքերում հնարավոր են՝ գլխուղեղային բորբոքում, որոնք կարող են երկու օրում մարդուն հասցնել կոմայի վիճակի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն դասակարգում է առաջնային պաթոգենների շարքում, որոնք կարող են առաջացնել համաճարակներ։






Բաց մի թողեք
Բռնկվել է անբուժելի վիրուս, որը կարող է համաճարակ առաջացնել
8-ից ավելի կանչ տվողների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն
Ո՞ր եվրոպական երկրներն են ամենաշատը օգտագործում հակաբիոտիկներ