26/01/2026

Իլոն Մասկը մարդկության ապագայի վերաբերյալ մռայլ կանխատեսումներ է արել

Հայտնի միլիարդատեր եւ գործարար Իլոն Մասկը մարդկության ապագայի վերաբերյալ մռայլ կանխատեսումներ է արել։

Նա մասնավորապես ասել է, որ համաշխարհային մակարդակով ծնելիության աննախադեպ անկումը կարող է բերել որոշ երկրների եւ մշակույթների վերացմանը։ «Երկրի վրա գրեթե ամենուրեք ծնելիությունը աննախադեպ ցածր մակարդակի վրա է գտնվում։ Եթե դա չփոխվի, ապա ամբողջական երկրներ ու մշակույթներ պարզապես կանհետանան երկրի երեսից»,- գրել է Մասկը։