Իշխանությունը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության մեկ վարկած է քննարկում` փորձելով այն ապաքաղաքական սպանություն ներկայացնել, եւ երեկ ձերբակալվեց Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ Նարեկ Օհանյանը:
«Հրապարակ» թերթը գրել է․ Այսինքն, այս սպանությունը փորձում են կապել փետրվարին Մերձավանում տեղի ունեցած սպանության հետ` Նարեկ Օհանյանը սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է:
Սակայն կասկածյալների կլանը, պարզվում է, սերտ կապերի մեջ է եղել թե՛ իշխանության, թե՛ քրեական հեղինակությունների հետ։ Դրա մասին է վկայում նաեւ այս լուսանկարը, որը տրամադրել են մեզ: Նկարում ՔՊ-ական հանրահայտ պատգամավոր Հայկ Սարգսյանն է՝ Ռուստամ Ստեփանյանի՝ Չաղ Ռուստամի, եւ Փարաքարի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հետ։







Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել