Հիրավի անսահման է Նիկոլ Փաշինյանի ֆանտազիան եւ իր հիվանդագին մտքերն իրականացնելու եռանդը: Նա հանձնել է երկրի մի հսկա հատված, փակել արցախյան էջը, մեր երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը դրել հարվածի տակ, հիմա էլ փորձում է թելադրել, թե ինչպես ապրի հայ մարդը, ինչ արժեքներ դավանի, ինչ գեղարվեստական գործեր ստեղծի:
Հրապարակ թերթը գրել է․ Ոմանց կարող է թվալ, թե շրջանառության մեջ դրված նոր հայեցակարգը` «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության հայեցակարգ» ճոռոմ անունով, հերթական մեռելածին փաստաթուղթն է` այս իշխանության երկնած:
Կարծում եմ, որ սխալվում են նման կերպ մտածողները: Սա հայկականության եւ ազգային արժեքների դեմ պայքարի մոնումենտ է, որի միջից տեղ տեղ երեւում է ազգային ավանդույթների ու ազգային հիմքերի դեմ տարվող կատաղի պայքարը: Վերնագրից արդեն ակնհայտ է, որ այս իշխանությունը որոշել է «աջակցել» միայն իր պատկերացումները կրող արվեստի գործերին ու գործընթացներին:
Որոշել է «Իրական Հայաստանի» ոճ ձեւավորել: Այսպես. «պետք է հաղթահարել հայաստանյան հանրության ամենամեծ խնդիրներից մեկը՝ կեղծավորությունն ու ձևականությունը»` այս տողերը գրված են մեր օրերի ամենակեղծ, ձեւական, ծեքծեքուն տեքստում, որը բառերի կույտ է, անհեթեթությունների շարան:
Հեղինակներն ամեն ինչ արել են, որ կարդացողներն իրենց բուն նպատակը չընկալեն, բայց որոշ տողերից դա ակնհայտ է դառնում. «Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը»։
Հայեցակարգի հեղինակներն առաջարկում են այդ նպատակով նաեւ «համատեղ կինոարտադրություն, փառատոններ» կազմակերպել, հրաժարվել բեմում տառապանք ու վիշտ ցուցադրելուց:






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել