31/12/2025

Լատվիան ավարտել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին ցանկապատի կառուցումը․ Լուսանկար

Լատվիան ավարտել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին անվտանգության պատնեշի կառուցումը։

Այս մասին հայտնել է LETA լրատվական գործակալությունը՝ հղում անելով աշխատանքներն իրականացնող ընկերությանը։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի հետ սահմանին կառուցվել է մոտ 280 կիլոմետր երկարությամբ ցանկապատ, որը ապահովում է անընդհատ պատնեշ այն տարածքներում, որտեղ դա տեխնիկապես անհրաժեշտ էր։

Լատվիական կողմը նախատեսում է ամբողջ սահմանը տեխնոլոգիական ենթակառուցվածքներով հագեցնել մինչև հաջորդ տարվա վերջը։

Լատվիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցումը