Արված հերթական գրառումը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, որտեղ ամենաշատ գործածվող բառը «փախաք»-ն է, ինձ հիշեցրեց մարտի 1-ի, այն սարսափելի գիշերը, երբ Քոչարյանի ոստիկանական հրոսակները հարձակվել էին Ազատության հրապարակում խաղաղ հավաքի մասնակիցների վրա և դաժան հաշվեարդար տեսել նրանց հետ։
Լևոն Տեր-Պետրոսյանը չէր հեռացել հրապարակից անգամ ուժով նրան հեռացնելու փորձերից հետո։ Հավանաբար առաջին նախագահի կյանքում եղած ամենածանր գիշերն էր Ամեն ինչ տեղի էր ունեցել նրա աչքի առաջ։ Այսինքն, բռնության էր ենթարկվել նաև Լևոն Տեր Պետրոսյանը, բայց նա մնացել էր մարդկանց կողքին։
Ինձ համար ցնցող էր նաև այն, որ այդ ծանր գիշերն անցկացնելուց հետո նա ուժ էր գտել իր մեջ ասուլիս հրավիրել և պատմել այդ ամենի մասին։ Սա հնարավոր չէ մոռանալ։ «Մենք ձեր անկիրթ և բարբարոս տեսակը երբեք չենք հանդուրժելու»։ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերն են։
Ժաննա Ալեքսանյան







Բաց մի թողեք
Դեկտեմբերի 30-ի աստղագուշակ․ Մի շտապեք որոշումներ կայացնել, նույնիսկ եթե թվում է, թե պետք է արագ գործեք
Կարևոր է Վրաստան մեկնողների համար. փոփոխությունը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից
Ցեղասպանություն վերապրած ազգը չի կարող իրեն թույլ տալ որևէ ձևով կրկնել իր պատմական ոչնչացման մեխանիզմները