«Արմավիր» ՔԿՀ կալանավորը ածելիի սայրով վնասել է հիմնարկի երկու աշխատակցի։
Այս մասին հայտնել են Քրեակատարողական ծառայությունից՝ նշելով, որ կալանավորը չի ցանկացել դատական նիստին մասնակցել։
Նշվում է, որ 2025թ.հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ Ռ․Պ․-ին դատական նիստի տեղափոխելու նպատակով քրեակատարողական ծառայողները ուղեկցել են հիմնարկի համապատասխան տեղամաս, որտեղ նա դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, չի ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին և թաքցրած ածելու սայրով վնասվածքներ է պատճառել ծառայողներից երկուսին՝ դեմքի հատվածում։
«Կալանավորված անձը սահմանված կարգով վնասազերծվել է։
Վնասվածքներ ստացած ծառայողներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ինչից հետո նրանք տեղափոխվել են բժշկական հաստատություն։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնել են Քրեակատարողական ծառայությունից:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։






Բաց մի թողեք
Կենտրոնում կոտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ․ Լուսանկար
Ողբերգական դեպք, Հրազդան գետում մաhացած հայտնաբերվել է 44-օրյա պատերազմում նաhատակված Գոռ Երմալովյանի քույրը. Լուսանկար
Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխել են